Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Արած-չարածը կամփոփեն

Արած-չարածը կամփոփեն
28.04.2017 | 09:59

Նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները մինչև մայիսի 5-ը քուն ու դադար կկորցնեն: «Մայիսի 5-ին քննարկվելու է կառավարության վեցամսյա գործունեության հաշվետվությունը: Ըստ ոլորտների ծրագրեր ներկայացնելիս ուշադրություն դարձրեք կառավարման կառույցներին և ծախսերին»,- գործադիրի երեկվա նիստում ասաց վարչապետը, նախապես զգուշացնելով, որ եթե կան թերացումներ, արագ կարգավորեն: Եվ մինչ նախարարները «ուշքի կգային» վարչապետի «աչքալուսանքից», կառավարության ղեկավարը էս գլխից զգուշացրեց, որ կրկնվող ծառայություններն ու ավտոմեքենաների քանակը կրճատվելու են:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ